Ըստ քաղաքացի Խ. Հ.-ի հաղորդման, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը քրեական գործով վարույթը կարճելու համար մեղադրյալների ծնողներից պահանջել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Խ. Հ.-ն նշել է նաև, որ նույն գործով դատաքննության ընթացքում մեղադրողը ամբաստանյալների ծնողներից պահանջել և ստացել է խոշոր չափերի կաշառք:
Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: