Ինչպե°ս է իրականացվում տրանսպորտային գործունեության պետական կարգավորումը

Տրանսպորտային գործունեության պետական կարգավորումն իրականացվում է հետևյալ ձևերով` իրավական պաշտպանություն, լիցենզավորում, հարկում, ֆինանսավորում, սակագների ձևավորում, ներդրում, տրանսպորտային օրենսդրության կատարման վերահսկողություն:

Պետական մարմիններն իրավունք չունեն միջամտել տրանսպորտային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների տնտեսական գործունեությանը, օգտագործել դրանց շահագործող անձնակազմին` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Տրանսպորտային համակարգի պետական կառավարումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը:

Տրանսպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Տրանսպորտային գործունեության առանձին տեսակներ, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, իրականացվում են լիցենզիայի հիման վրա:

Լիցենզավորումը և այդ գործունեության հետ կապված վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը:

Տրանսպորտային գործունեությանն առնչվող հարաբերությունները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Տրանսպորտի մասին ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

Տրանսպորտային միջոցների շահագործման, երթևեկության անվտանգության ապահովման, աշխատանքի պաշտպանության, հրդեհային անվտանգության ապահովման և սանիտարական ու բնապահպանական պահանջներն ու նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած համապատասխան պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել