Պատմություն սերիական հայտնի մարդասպանի մանկությունից

Սերիական հայտնի մարդասպան Անդրեյ Չիկատիլոն ծնվել է 1936թ-ին Ուկրաինայի փոքր գյուղերից մեկում:

Չիկատիլոյի մանկությունը լի է եղել ծանր հոգեբանական սթրեսներով. իր եղբայրը 1931թ-ին անհետ կորել է: Ծնողները կասկածում էին, որ իրենց որդուն կերել են մարդակերները Ուկրաինայում 1930-ական թվականներին տիրող սովի ժամանակ: Այդ մասին մայրը պատմել է Չիկատիլոյին, որը հնարավոր է կրկնակի ծանր ազդեցություն է թողել երեխայի հոգեկան աշխարհի վրա:

Այնուհետև սկսվել է Հայրենական Մեծ պատերազմը: Չիկատիլոյի հայրը գերեվարվում է, իսկ արդեն ազատվելուց հետո ճանաչվում է հայրենիքի դավաճան, որի պատճառով Չիկատիլոյին սկսում են կշտամբել դպրոցում:
Դպրոցում նա եղել է շատ կաշկանդված, ամաչկոտ: Անգամ ուսուցիչներն իրեն վերաբերվում էին որպես անօգնական և թույլ մի տղայի:

Նախաքննության ժամանակ սերիական մարդասպանը խոստովանել է, որ դպրոցում, եթե նա չունենար գրիչ կամ թուղթ սկսում էր լացել իր անօգնական վիճակից:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Զարուհի Հարությունյանի խոսքով` հանցագործ միայն չեն ծնվում, այլ նաև դառնում են:

«Կրիմինոլոգիայում ընդունված է համարել, որ պատճառը անձի մեջ է, իսկ իրադրությունը հանդիսանում է պայման այդ պատճառն արթնացնելու համար: Տվյալ սերիական մարդասպանի օրինակով կատարենք մեր եզրակացությունը:

«Չիկատիլոն, լինելով անօգնական, ինչպես նաև ունենալով վախ իր մոր պատմություններից կապված եղբոր անհետ կորելու վարկածի հետ, ստեղծել է իրեն պաշտպանական մեխանիզմ՝ մարդասպանի կերպարով, քանզի, հոգեբանության մեջ ընդունված է, երբ անձը վախենում է և գտնվում է անօգնական վիճակում, ապա սկսում են ակտիվանալ տվյալ անձի պաշտպանական մեխանիզմները,-Իրավաբան.net-ին հայտնեց Զարուհի Հարությունյանը և հավելեց,- Այս առումով պաշտպանվող անձի կողմից հաճախ ընտրվում է հետևյալ պաշտպանական մեխանիզմը. նա մտնում է այն անձի կերպարի մեջ ումից նա վախենում է, կամ ստեղծում է կերպար, ումից վախենան և անօգնական վիճակի մեջ ընկնեն այլ անձիք, և դրանով իսկ անձը փորձում է հաղթահարել իր վախը, ինչպես նաև անօգնական և ճնշված հոգեվիճակը»:

Հ.Գ. Հայտնի տվյալներով Չիկատիլոյի զոհերի թիվն է 52-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել