«Էլեկտրոնային քաղաքացիական դատավարություն» հարթակ. էլեկտրոնային գրասենյակի հնարավորությունները

Փետրվարի 1-ից գործում է «Էլեկտրոնային քաղաքացիական դատավարություն» առցանց հարթակը՝ cabinet.armlex.am-ը, որի միջոցով էլ պետք է կազմվեն և դատարան ներկայացվեն նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով)։

Արդարադատության նախարարությունը Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի քաղաքացիական դատավարության թվայնացման ծրագրային ապահովման ձեռնարկ է հրապարկել, որում ներկայացված են նաև Էլեկտրոնային գրասենյակի հնարավորությունները։ Iravaban.net-ը ներկայացնում է դրանք։

Համակարգի տիրույթները

Համակարգն ունի երկու տիրույթ՝ արտաքին և ներքին։ Յուրաքանչյուր տիրույթ մուտք գործելու հնարավորությունը կախված է օգտատիրոջ իրավասությունից։ Համակարգի արտաքին տիրույթը հասանելի է հանրությանը, իսկ ներքին տիրույթ մուտք հնարավորություն ունեցող անձանց շրջանակը կարգաբերվում է Համակարգի ադմինիստրատոր(ներ)ի կողմից։

Անձը դատավորի կարգավիճակով կարող է մուտք գործել Համակարգ միայն ներքին տիրույթում նույնականացվելու միջոցով։ Արտաքին տիրույթում նույնականացվելու դեպքում դատավորը հանդես է գալիս որպես սովորական քաղաքացի և կարողանում է կատարել այն գործողությունները, որոնք կատարվում են քաղաքացիների կողմից (օրինակ՝ ներկայացնել հայց, տեսնել այն գործերի ցուցակը, որով նա ներգրավված է, որպես գործին մասնակցող անձ և այլն)։

Մուտքը համակարգ և նույնականացումը

Անձնական գրասենյակ մուտք գործելը հնարավոր է nID նույնականացման եղանակով, ինչպես նաև մուտքանունի ու գաղտնաբառի միջոցով։

Երկու եղանակով էլ մուտք գործելու դեպքում իրականացվում է մուտք գործող անձի ամբողջական նույնականացում և հասանելիություն անձնական գրասենյակին։

Անձնական գրասենյակից ամեն առանձին գործով որոշակի գործողություններ կատարելիս՝ անձը կարող է ընտրել դրանք կատարել իր կամ այլ անձի անունից՝ որպես ներկայացուցիչ։

Գրասենյակի նվազագույն հնարավորությունները

Համակարգի արտաքին տիրույթում գրանցվելու դեպքում յուրաքանչյուր անձ տեսնում է հատևյալ տեղեկությունները․

  • այն բոլոր գործերի ցանկը, որոնցում նա ունի որևէ կարգավիճակ,
  • յուրաքանչյուր գործով տվյալ անձին տրված կարգավիճակը,
  • տվյալ քաղաքացիական գործը քննող դատարանի անունը,
  • տվյալ քաղաքացիական գործը քննող դատավորը,
  • տվյալ քաղաքացիական գործով ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության մասին տվյալները։

Արտաքին տիրույթի օգտատերերին էլեկտրոնային գրասենյակի միջոցով հնարավոր է կատարել հետևյալ գործողությունները․

  • ծանոթանալ սեփական անձնական տվյալներին և խմբագրել դրանց որոշակի մասը,
  • ստեղծել և ներկայացնել դատավարական փաստաթղթեր, պահպանել սևագրություններ,
  • կատարել անձնական տվյալների՝ հեռախոսահամարի, էլ․ հասցեի, ծանուցումների նախընտրելի տարբերակի և գաղտնաբառի փոփոխություններ։

Օգտատերերի էլեկտրոնային գրասենյակների արտաքին տեսքը և բաղադրիչները ունեն հնարավորինս պարզ և մատչելի տեսք։ Յուրաքանչյուր քաղաքացիական գործի համար անձը տեսնում է այն գործողությունների ցանկը, որոնք տվյալ պահին հասանելի են նրան։ Հասանելի գործողությունները կախված են անձի կարգավիճակից, գործի բնույթից և վարույթի կարգավիճակից։

Յուրաքանչյուր օգտատիրոջ տեսակի համար սահմանված են տեղեկատվական համապատասպան ռեսուրսները, որոնց տվյալ օգտատերը հասանելիություն ունի համաձայն ադմինիստրատորի կողմից իրեն հատկացված իրավունքների (user rughts):

Ձախ մենյուից ընտրելով «Քաղաքացիական» կետը՝ աջ պատուհանում օգտատերը կարող է տեսնել այն գործը, որտեղ նա հանդիսանում է կողմ։

Մկնիկով նշելով նախընտրած գործի տողը՝ աջ պատուհանում բացվում են այդ գործին վերաբերվող մենյուները։ «Հիմնական» մենյուի մեջ արտացոլվում է տվյալ քաղաքացիական գործին վերաբերվող հիմնական տեղեկատվությունը։

«Գործողություններ» մենյուն ընտրելիս՝ աջ պատուհանի ձախ կողմում զետեղվում են օգտատիրոջ կողմից կատարված գործողությունները։ Այդ պահին դիտման համար ընտրախ գործողությունը նշվում է կանաչ շրջանոց, ընդ որում գործողության (օրինակ՝ ընդունված որոշման) տեքստը պատկերվում է կողքը՝ աղյուսակի մեջ։ Նախորդ գործողություններվ կայացրած որոշումների տեքստերը նույնպես կարելի է նշել և դիտել, մկնիկով սեղմելով կատարված գործողության հղման վրա։

Իսկ աջ կողմում ներկայացված են գունավոր կոճակների տեսքով այն գործողությունները, որոնք կողմը կարող է կայացնել համապատասխան որոշումներ։

«Այլ հարցեր» մենյուից հասանելի են կողմերի ներկայացրած հակըննդեմ հայցերը կամ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի հայցերը, որոնց վերաբերյալ դատավորը կարող է կայացնել համապատասխան որոշումներ։

«Պատասխան» մենյուի մեջ աղյուսակային տեսքով ներկայացվում է պատասխանողի նողմից ներկայացվող պատասխանը։

Մկնիկով սեղմելով աղյուսակի տողի վրա՝ բացվում է պատասխանի մանրամասները պատկերող պատուհան։

«Դիրքորոշումներ» մենյուի մեջ աղյուսակային տեսքով ցուցադրվում են կողմերի ներկայացրած դիրքորոշումները։

Մկնիկով սեղմելով աղյուսակի տողի վրա՝ բացվում է դիրքորոշման մանրամասները պատկանող պատուհան։

«Նիստեր» մենյուն ցույց է տալիս նշանակված դատական նիստերի օրերը։ Այստեղ կարելի է իրականացնել տեսաձայնային հեռահաղորդակցումը կողմերի և դատավորի միջև։

 

Հավելենք, որ գործարկված Էլեկտրոնային քաղաքացիական դատավարությունը Էլեկտրոնային արդարադատության մի մասն է։

Հարթակը գործում է https://cabinet.armlex.am/ հղումով։


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել