«Քութաիսի-Բարսելոնա չվերթն ստիպված է եղել վերադառնալ Քութաիսիի միջազգային օդանավակայան։ Սրա պատճառն օդանավում պայթուցիկի հավանական առկայության մասին տեղեկությունն էր»,-հայտնել է Քութաիսիի միջազգային օդանավակայանը։ Օդանավակայանից հայտնում են, որ բոլոր համապատասխան ծառայությունները մոբիլիզացվել են և աշխատում են տեղում։
«Թռիչքից մի քանի րոպե անց Քութաիսի-Բարսելոնա չվերթը ետվայրէջք է կատարել Քութաիսիի միջազգային օդանավակայանում։ Պատճառը ավիաընկերության կողմից ինքնաթիռում պայթուցիկի հավանական առկայության մասին տեղեկությունն է։ Անձնակազմը որոշել է վերադառնալ Քութաիսիի օդանավակայան։
Բոլոր համապատասխան ծառայությունները մոբիլիզացվել են և աշխատում են տեղում»,-հայտնել են օդանավակայանից։