ՀՀ պետական կառույցները շարունակում են շնորհավորական ուղերձներ և մաղթանքներ հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 34-ամյակի առթիվ։
ՀՀ Կենտրոնական բանկը ևս շնորհավորել է Անկախության տոնը։
«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնն է:
Անկախությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է․ այն ազգային արժանապատվության, հայրենիքի հանդեպ սիրո և նվիրվածության վկայությունն է:
Շնորհավոր Անկախության տոն», – ասված է շնորհավորական ուղերձում։