ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անկախության օրվա կապակցությամբ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության 34-ամյակը:
Այս վճռորոշ պահին մեր Հանրապետությունն ու ժողովուրդը, դժվարությունների միջով բայց վճռականությամբ, ունեն ամուր հիմք՝ իրականացնելու այն ձգտումները, որոնք արտահայտվել են անկախ, ինքնիշխան և բարգավաճ պետության օգտին քվեարկությամբ:
Այս տեսլականը մեր արտաքին քաղաքականության և մեր քաղաքացիների համար խաղաղ միջավայրը շարունակաբար բարելավելու և գործընկերությունները ամրապնդելու ջանքերի հիմքում է:
Շնորհավո՜ր Անկախության օրը»։