Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը։
«Մենք հայ ծնվելու համար ոչինչ չենք արել: Դա աստվածատուր պարգև է, որ մեզ տրվել է ի սկզբանե: Հայ կարելի է լինել Երևանում, բայց նաև Կրասնոդարում, Ֆրեզնոյում և Բուենոս Այրեսում:
Իսկ անկախ Հայաստանի քաղաքացի լինելը պահանջում է ամենօրյա ջանք և խնամք, ու արդեն 34 տարի է` մենք, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ մեր հայրենակիցների հետ միասին, անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, թափում ենք այդ ջանքը, որպեսզի գոյություն ունենա մեր աչքի լույսը, մեր ավետյաց երկիրը, մեր գտնված հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, որի երջանիկ քաղաքացի պիտի լինենք մենք ու մեր զավակները: Ու թող այսպես լինի հավերժ:
Շնորհավոր անկախության օրը», – ասված է շնորհավորական հայտարարությունում։