Տրանսպորտն ուզում են թանկացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Նիկոլական իշխանությունը որոշել է Երևանում թանկացնել տրանսպորտի գինը մինչև 260 դրամ: Իրենց դրա համար Երևանի ավագանիում քվորում է պետք: Մենք դա չենք ապահովելու: Դրա համար էլ «Մայր Հայաստանի» դեմ արշավ են սկսել:
Ի դեպ, նախկինում տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ՔՊԿ-ականները թող չփորձեն իրենց համապատասխան նկարներն ու տեսանյութերը ջնջել, դրանք պահված են:
Անիմաստ տվայտանքների մեջ թող չընկնեն»,-նշել է նա:
Նշենք, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնել է, որ տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ կեղծ է: