Տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ կեղծ է. Գալջյան

Տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ կեղծ է:

Այս մասին տեղեկացնում է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

«Երևանի քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ, որով առաջարկվում է տարբեր սակագնային փաթեթներ՝ մեկանգամյա, մեկօրյա և շաբաթական, որոնց հիմնական շահառուն լինելու են զբոսաշրջիկները, ինչպես նաև ամսական, եռամսյակային և տարեկան, որոնց հիմնական շահառուները լինելու են ամենօրյա օգտվող քաղաքացիները, ինչպես նաև գործելու են արտոնյալ սակագներ թոշակառուների, ուսանողների և այլ խմբերի համար:

Նախագիծը ընդունվելու դեպքում միասնական տոմսային համակարգը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի աշնանը, երբ երթուղի դուրս կգան նոր 171 ավտոբուսները:
Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ yerevan.am կայքում»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  «Մայր Հայաստան» խմբակցության ավանգանու անդամ Գևորգ Ստեփանյանը հայտնել էր, որ  Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում է շրջանառվում։

Նա հայտնել էր, որ թանկացման սանդղակը հասնում է մինչև 260դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել