«Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել». ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հերթական նվերը հպարտ քաղաքացուն։

Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել:

«Ասեք կանենքի» հերթական լկտի դրսևորումն է: Քաղաքացուն թալանի մատերիալ հենց այդպես են դարձնում:

Մեր դեմ հարձակումները հենց այս կոնտեքստով պետք է նայել»,-նշվում է գրառման մեջ:

 

 

Նշենք, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնել է, որ տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ կեղծ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել