«ՄԻԵԴ-ի որոշումներով դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են, կարող են վերականգնվել իրենց պաշտոններում»․ Սիրանուշ Սահակյան

«Դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական գործիքների և վեթինգի նպատակները տարբեր են»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է իրավաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի ավելի վաղ արած հայտարարությանը։

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահը նշել էր, որ դատական վեթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ․ «․․․Հեղափոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն, որից 8-ը դադարեցվել է վերջին մեկ տարվա ընթացքում»։

«Այն հանգամանքը, որ կարգապահական պատասխանատվության գործընթացների կոնտեքստում օգտագործվում է «վեթինգ» տերմինը, արդեն իսկ բացահայտում է իրական մտադրություն։ Այն է, որ այդ գործընթացները քաղաքական տարր են պարունակել և ավելի շատ ցուցակագրված դատավորներից ազատվելու պրոցեսների են վերածվել։ Այստեղ հիմնական խնդիրը ոչ թե կարգապահությունն ու դատական համակարգը վերափոխելն է եղել, այլ ցուցակագրված դատավորներից ազատվելը, ինչը, իմ գնահատմամբ, անթույլատրելի է»,-ասել է իրավաբանը։

Նշենք, որ Սիրանուշ Սահակյանը 2023-ի ընթացքում լիազորությունները դադարեցված 8 դատավորներից 6-ի ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նրա հետ խոսել ենք նաև նշված գործերի ընթացքի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել