Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել ադրբեջանցի դիվանագետներին

Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու ադրբեջանցի դիվանագետների։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։

«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից ընդունված որոշումը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական ​​անձնակազմի երկու անդամներին պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ։ Մենք կտրականապես հերքում ենք Ադրբեջանի կողմից իր որոշումը հիմնավորելու մեղադրանքները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ի որոշումը ընդունվել է որպես փոխադարձ միջոց։ Այս մասին տեղեկացնելու համար այսօր ԱԳՆ են կանչվել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել