Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
Ըստ մամուլի՝ դեսպանը տեղեկացվել է, որ Ադրբեջանի կառավարությունը Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել «դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ.Վիեննայի կոնվենցիային հակասող և նրանց դիվանագիտական կարգավիճակներին չհամապատասխանող գործունեության համար: