Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը դեկտեմբերի 22-ին ստորագրել է Ղրղզստանի նոր պետական դրոշի մասին օրենքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ղրղզստանի նախագահի աշխատակազմը։
Ինչպես պարզաբանում է պետության ղեկավարի աշխատակազմը, փաստաթուղթն ընդունվել է Ղրղզստանի Հանրապետության գլխավոր պետական խորհրդանիշներից մեկի՝ երկրի դրոշի կատարելագործման նպատակով:
Փոխվել է արևի ճառագայթների ալիքների ձևը, դրանք ուղիղ են դարձել։
Օրենքով նախատեսված է նաև, որ Ղրղզստանի պետական դրոշի պատկերով բոլոր տեսակի պաշտոնական փաստաթղթերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, իսկ տրանսպորտային միջոցների համարանիշները և երկրի պետական դրոշի պատկերով տրանսպորտային միջոցի գրանցման վկայականները գործում են մինչև դրանց փոխարինման մասին համապատասխան մարմնի կողմից որոշում կայացնելը: