Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասին առնչվող հարցեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը, ամփոփելով երկու գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։
Նշվում է, որ կողմերը ընդգծել են տարածաշրջանի պետությունների առաջատար դերն ու առանձնահատուկ պատասխանատվությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանման գործում։
«Կողմերը հաստատել են տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ ամուր երկխոսության պահպանման տրամադրվածությունը»,- նշված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։