«Փաշինյանը Պետերբուրգում կարող է բարձրացնել իրեն հուզող հարցերը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները ՌԴ դերի, հայ-ռուսական հարաբերությունների ու Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ։

Զախարովան, մասնավորապես, ասել է. «Մենք մեկնարկում ենք նրանից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի ՌԴ նախագահի հրավերից, կայցելի Ս. Պետերբուրգ՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, և այնտեղ կբարձրացնի իրեն հետաքրքրող հարցերը։

Իսկ մեր դիրքորոշումը բազմիցս հրապարակվել է և ՌԴ նախագահի, ԱԳՆ–ի և այլոց կողմից։ Մոսկվայում, առաջնորդվելով ՀՀ հետ դաշնակցային հարաբերությունների բնույթով, պատրաստ են լուծել բոլոր ծագող հարցերը՝ հանգիստ, արհեստավարժ և գործընկերային հունով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել