Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդհատել է կառավարության նիստը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու համար։ Զրույցը տևել է մոտ 50 րոպե, հայտնում է Ynet-ը։
Զրույցից հետո Նեթանյահուն վերադարձել է, և կառավարության նիստը վերսկսվել է։
Սա երկու առաջնորդների երկրորդ հեռախոսազրույցն է Մերձավոր Արևելքում հակամարտության սրման սկզբից ի վեր։
Վերջին անգամ Պուտինն ու Նեթանյահուն խոսել են հոկտեմբերի կեսերին, որի ժամանակ, Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ խնդրի արդար լուծումը հնարավոր է միայն Իսրայելի հետ խաղաղ գոյակցող անկախ Պաղեստին պետության ստեղծմամբ։