Վլադիմիր Պուտինը համաձայնել է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Դոնեցկի խորհրդարանի խոսնակ Արտեմ Ժոգան համապատասխան խնդրանքով դիմել է Պուտինին, և ՌԴ նախագահը համաձայնել է, նշում է աղբյուրը։
Պետության ղեկավարի պաշտոնում Պուտինի ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի մայիսի 7-ին։ Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին։