«Մենք հույս ունեինք, որ կկարողանանք կապ հաստատել Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ։ Բայց, ցավոք, այնտեղ իշխանությունը մենաշնորհած մարդիկ թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա»,-այս մասին Բաքվում հրավիրված ֆորումներից մեկի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Բացի այդ, սեպտեմբերին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որը մեզ համար նշանակում էր կարմիր գիծը անցնել։ Նախ՝ Հայաստանի վարչապետի շնորհավորանքը, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության կապակցությամբ, որը լիովին հակասում էր Հայաստանի վարչապետի ստորագրած փաստաթղթին։
Որովհետև անցած հոկտեմբերին Հայաստանը և նրա վարչապետը պաշտոնապես ճանաչեցին Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
Ավելին, նույն ոգով բազմաթիվ հայտարարություններից հետո անջատողականներին շնորհավորական նամակ ուղարկելը մեզ համար միանգամայն անընդունելի և խիստ հակասական գործողություն էր»,-հայտարարել է նա։
Նա նշել է, թե գիտի՝ ինչ է կատարվում Հայաստանում. «Գիտենք նաև, որ Հայաստանը բազմաթիվ «խորհրդականներ» ունի եվրոպական որոշ մայրաքաղաքներում։ Մենք կցանկանայինք, որ երկու երկրների միջև պատերազմ չլիներ, և այդ առումով երաշխիքներ լինեն»։