Երևան քաղաքում`
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին, 18-19-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-17-ին, 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-19 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4 , 17-18-ին ևս 4-6 աստիճանով։
