Ինձ համար Արցախի հարցը փակված չէ․ Լևոն Քոչարյան

Առաջնահերթ պատկերացնում եմ, որ օր առաջ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ապօրինի կալանքի տակ գտնվող մեր հայրենակիցներն ազատ արձակվեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Մի գուցե փորձեն ինձ հունից հանել, որ ֆիզիկական հարված հասցնեմ, հետո գնան հերթով ոստիկանություն և սկսեն բողոք գրել։ Ամեն դեպքում քանի տարի է արդեն նման փորձեր կան, տարբեր տեղեր, թե՛ դատարանի դիմաց, թե՛ հանրահավաքների ժամանակ, պետք է սառնասրտորեն լինել, իսկ եթե ուզում են ինչ-որ ձեռնամարտի մեջ բռնվեն, դրա համար ավելի հետաքրքիր տեղեր կան կարծում եմ»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ իր համար ընդհանուր առաջնահերթությունն իր համար իշխանափոխությունն է։

«Պրոֆեսոր Չարչյանի մանդատ վայր դնելու մասին վաղուց գիտեի։ Եթե մանդատներից հրաժարված մյուս թեկնածուների որոշման մեջ դեր է խաղացել ինձ ապօրինի կալանքից ազատելը, ես միայն շնորհակալ եմ դրա համար ու կարծում եմ դա շատ նորմալ է։ Այստեղ փորձել ինչ-որ ուրիշ բաներ տեսել, դա բացառված է»,-ասաց նա։

Լևոն Քոչարյանի համար ծիծաղելի է իր նկատմամբ հարուցված քրեական վարույթը։

«Ողղակի զավեշտ էր այս ամեն ինչը։ Ուղղակի աբսուրդ է այն ամենը, ինչ տեղի ունեցավ»,-ասաց նա։

Լևոն Քոչարյանն անդրադարձավ նաև Արցախի Հանրապետության ամբողջական օկուպացիային։

«Ինձ համար Արցախի հարցը փակված չէ։ Ես հասկանում եմ, որ մի գուցե մեր բնակչության շատերի համար դժվար է կամ իրատեսական չէ, ասում են՝ դե լավ արդեն կորել, գնացել է, բայց չէ, պետք է այդպես չմտածենք։ Հետ վերադառնալու ինչ-որ պատուհան պետք է ունենանք»,-ասաց նա։

Լևոն Քոչարյանի համոզմամբ՝ Արցախի կորստի համար մեղավոր է միայն ներկայիս իշխանությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել