Քաղաքական կամքի առկայության դեպքում Մոսկվան պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ հեռանկարային կարող է լինել լիարժեք եռակողմ գագաթնաժողովը։
Զախարովայի խոսքով` ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում արևմտյան միջնորդության վրա Երևանի կողից խաղադրույք անելը սխալ էր, ինչպես նաև սխալ էր 2020-2022 թվականներին ձեռքբերած բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կասեցնելու փորձերը։