«Կասու մարցու» պանրի սիրահարների համար

«Կասու մարցու» կոչվող պանիրը, որը համարվում է համադամ ուտեստ, արտադրվում է Սարդինիայում և պատրաստվում է հատուկ տեխնոլոգիայով:

Այս պանիրը պատրաստվում է պանրային ճանճի թրթուրների միջոցով: Նրանց, ովքեր սիրում են պանրի այս տեսակը, խորհուրդ է տրվում պաշտպանել աչքերը, քանի որ նշված ճանճի թրթուրները կարող են թռչել մինչև 15 սանտիմետր: Ուշագրավ է այն, որ այս պանիրը Իտալիայում գրեթե անհնար է գնել, քանի որ պաշտոնական վաճառքն արգելված է, իսկ Սարդինիայում առանց դժվարության այն կարելի է ձեռք բերել անօրինական ձևով:

Անդրադառնալով սննդամթերքի արտադրության վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը՝ նշենք, որ սննդամթերքի արտադրություն (բացառությամբ հանրային սննդի) թույլատրվում է իրականացնել միայն համապատասխան տեխնոլոգիական հրահանգներով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների առկայության պայմաններում:

Տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն):

Վերամշակման համար ձեռք բերված պարենային հումքը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները և սննդամթերքի հետ շփվող նյութերը պետք է բավարարեն տեխնիկական կանոնակարգերով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

Սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման ժամանակ սննդամթերքին ավելացվող ջուրը պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգերով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով խմելու ջրին ներկայացվող պահանջներին:

Արգելվում է սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում օգտագործել կամսննդամթերքի արտադրության և պահման համար նախատեսված տարածքներում պահել արգելված սննդային հավելումներ:

Արգելված սննդային հավելումների ցանկը սահմանում է կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել