Անահիտ Հովակիմյանը Արցախի Վարդաձոր գյուղում է ապրել։ Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանի հարձակումը սկսվել է, տանն է եղել։
«Մենք հույսեր ունեինք, որ ռուսը էնտեղ ա, մեզ կպաշտպանի։ Մենք չէինք պատկերացնում, որ կարող ա տենց լայնածավալ կռիվ լինի, ու ռուսը չօգնի մեզ։ Ամեն գյուղացի գյուղից գնում էր պոստ պահելու։ Հա, բա, ո՞վ պահի իրանց։ Բայց ռուսի բազան․․․ Մի մեծ բազա կա։ Ասում էին, դե, ռուսը էնտեղ, կարող ա թուրքերը մեզ կրակեն»,-պատմում է նա՝ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում։
Նրա խոսքով՝ իրենց տունը գյուղի միակ ապահով տունն է եղել, երբ կրակոցներն սկսել են, իջել են ներքև։
«Ահավոր էր․․․ Լուսացավ, ժամը ութն էր։ Էրեխեքին վերցրինք, որ բարձրանանք վերև, բայց կրակում էին։ Մի րոպե չի դադարել։ Մեր «պուշկեքը» լրիվ ցրիվ էին տվել։ Սաղ օրը «բեսպիլոտնիկը» ֆռում ա, իրանք գիտեին սաղ տեղերը։ Կապ չկար, ոչ լույս կար, ոչ մի բան չկար։ Ամուսինս էկավ, թե՝ պրծիք, շուտ արեք, թուրքերը գյուղում են»,- պատմում է Անահիտը։
Ասում է՝ թշնամին մտել էր գյուղ, իրենք տեղյակ չէին, տանը նստել էին՝ մտածելով, դե կրակում են, առաջին անգամը չէ։
«Ձեները լսում էինք գյուղացիների՝ վախ ոտս, վախ ձեռս, օգնեցեք, տղեքը վիրավոր էին արդեն։ Գյուղի մեջն էին։ Իրանց (ադրբեջանցի՝ խմբ․) համար ինչ տարբերություն՝ խաղաղ ա, խաղաղ չի։ Խաղաղ բնակիչ ա մնացե՞լ։ Տղերքին են սպանում, զենքը ձեռները պահում էին տղերքը, որ չմտնեն գյուղ, գյուղացիք հասցնեն, փախնեն։ Ինչ հագած էինք՝ խալաթով, դամաշնիկով, էրեխեքին գրկել ենք ու դուրս պրծալ։ Մեքենան բերեց, դուրս էկանք, ոչ մի բան չվերցրինք։ Մենակ պասպորտս ու սումկես վերցրի, հեռախոսը ջեբումս, ու հելանք անտառով։ Գնացինք անտառ, տասը օր անձրև, սել, դու կարա՞ս մեքենայով հելնես վերև։ Չես կարա։ Մի կիլոմետր բարձրացանք, մեքենան կանգնեց, չգնաց։ Գյուղապետը բերեց բենզին տվեց։ Բենզինը տվել ա, որ սլուչի չեվո, հելնելու դեպքում՝ մարդկանց բենզին տա, որ փախնեն։ Էդ պառազիտը չի տվել, պահել ա ամենավերջին մոմենտին։ Ու՞ր էթաս, քարերի, ցեխի մեջով։ Թողեցինք էնտեղ»,- հիշում է այդ օրերը Անահիտը՝ նշելով, որ քայլելով բարձրանում էին վերև, երբ անօդաչուն հարվածներ էր հասցնում վերևից։
Նրա խոսքով՝ ոտքով քայլել են մինչև զինվորական մեքենան հասնելը, որ կես-կես պետք է տեղափոխեր գյուղի բնակիչներին։
«Ցեխ, խոնավ, սոված, ծարավ։ Էդ մեքենան նորից գնաց, որ մնացածին բերի։ Էնտեղ մեր հարևանի տղեն զոռով մեզ տեղավորեց, տեղափոխեց Ստեփանակերտի օդանավակայան։ Ինքն էլ էնտեղ անհետ կորավ, սկի չկա, որ բենզինը տրաքեց։ Հասանք Խոջալու (Իվանյան՝ խմբ․), հա, բայց ի՞նչ։ Վայ, վայ, վայ․․․։ Մարդիկ լիքը, վեշերը ստեղ թափած, ընդեղ թափած։ Մենք չհասցրինք հետներս բան վերցնին, մենակ փաստաթղթերը, լցվել էին գյուղ՝ մեկը չէ, էրկուսը չէ, մե սուրու։ Մեր խեղճ էրեխեքը տասն են, նրանք 110-ը։ Ի՞նչ կարաս անես, ոչ մի բան»,- ասում է նա։
Անահիտի տղան էլ վիրավոր է եղել։ ««Սնայպեռն» էր կրակել պոստերում։ Իրեք-չորս օր բերեցինք մեր հետ։ Բերեցինք, տըսանք՝ թարախ քցած։ Պտի անտիբիոտիկ խմեր ինքը»,-պատում է Անահիտը։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան