«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալը հոկտեմբերի 12-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, կատարել է ինքնասպանության փորձ՝ ալեհավաքի մալուխի միջոցով: Այս մասին Iravaban.net-ին հայտնում է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Ըստ դատապարտյալի՝ պատճառը առողջական խնդիրներն էին:
Դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, անցել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և վերադարձվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»,-նշել է նա: