Կանադայի ՊՆ հետախուզությունը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածի «Ալ Ահլի» հիվանդանոցին հարված չի հասցրել։ Այս մասին հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Բիլ Բլերը։
Բլերի խոսքով՝ վարչապետ Ջասթին Թրյուդոն խնդրել է Կանադայի ԶՈւ–ին հանձնարարել պայթյունի անկախ վերլուծություն պատրաստել։
«Կանադական ուժերի հետախուզության հրամանատարության անկախ վերլուծությունը վստահության մեծ տոկոսով ցույց է տալիս, որ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հիվանդանոցին հարված չի հասցրել։ Ավելի հավանական սցենար է այն, որ հարվածը հասցվել է Գազայից արձակված հրթիռով՝ սխալմամբ», – ասվում է Կանադայի կառավարության կայքում հրապարակված նախարարի հայտարարության մեջ։