Գազայում վերջին 24 ժամում իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհվել է 266 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հրետակոծությունների հետևանքով զոհվել է 266 մարդ, այդ թվում՝ 117 երեխա, հայտնել է անկլավում գտնվող Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան։

Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը մոտ 4,4 հազար մարդ է, ավելի քան 14,2 հազարը վիրավորվել են։

Անկլավի իշխանությունները հայտնել են նաև, որ Գազայի բնակիչների թիվը, որոնք լքել են իրենց տները հակամարտության սրման պատճառով, հասել է 1,5 միլիոնի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել