Այսօր և վաղ Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ»,– ասված է հաղորդագրությունում։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 19-21, գիշերը` 6-8 աստիճան տաքություն։