Իսրայելի կողմից Գազայի դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծումը, ինչպես նաև հատվածի շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է, և կա Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության վտանգ, հայտարարել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները։
«Իսրայելը շարունակում է մարդկության դեմ հանցագործությունների իր արշավը Գազայում: Հաշվի առնելով իսրայելական քաղաքական առաջնորդների և նրանց դաշնակիցների հայտարարությունները, որոնք ուղեկցվում են Գազայում ռազմական գործողություններով և Հորդանան գետի արևմտյան ափում ձերբակալությունների ու սպանությունների աճով, վտանգ կա նաև Պաղեստինի ժողովրդի ցեղասպանություն»,- ասվում է փորձագետների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից։