Շուտով Գազան կտեսնեք ներսից․ Իսրայելի պաշտպանության նախարար

Գազայի հատվածի հետ սահմանին տեղակայված իսրայելական զինվորականները շուտով կլինեն Գազայի տարածքում։ Նման հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ դիմելով զինվորականներին։

«Հիմա դուք տեսնում եք Գազան հեռվից, շուտով դուք կտեսնեք այն ներսից», – ասել է Գալանտը Գիվատիի բրիգադի զինվորների հետ հանդիպման ժամանակ՝ պարզաբանելով, որ շուտով կարող է հրաման տրվել ցամաքային գործողություն սկսելու մասին, հայտնում է The Times of Israel-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել