Իսրայելն ավիահարվածներ է հասցրել պաղեստինցի փախստականների ճամբարին

Իսրայելական զորքերն ավիահարվածներ են հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Նուր Շամս պաղեստինցի փախստականների ճամբարին։ Այս մասին հայտարարել է իսրայելական բանակը, փոխանցում է РИА Новости-ն։

Նշվում է, որ Իսրայելի զինուժին պատկանող ինքնաթիռը «հարվածներ է հասցրել զինված ահաբեկիչների խմբին», որոնք սպառնալիք են հանդիսացել Իսրայելի համար և «ցամաքային գործողություն են անցկացրել Նուր Շամս ճամբարում»։ Հաղորդագրության համաձայն՝ նրանցից մի քանիսը սպանվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել