Անչափահաս աղջիկը ինքնաթիռից խոշոր չափերի գողություն է կատարել

Անչափահաս՝ 15-ամյա Նունե Միրաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013 թվականի օգոստոսի 11-ին Մոսկվա -Գյումրի թիվ 505 չվերթի ինքնաթիռում,ուրիշի գույքը խոշոր չափի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ բացել է իր հարևանությամբ նստած ուղեվոր Տիգրան Խորենի Մելիքյանի ձեռքիպայուսակի հետնամասում գտնվող շղթան եվ այնտեղից գողացել խոշոր չափի 150.000 ՌԴ ռուբլի, որը համարժեք է 1837500 ՀՀ դրամին, վերջինիս պատճառելով խոշոր չափինյութական վնաս:

Աղջկա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել հսկողության հանձնելը:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշների համաձայն:

Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով(500 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ), կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնելիսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել