Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Ջերմուկ, X-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ հայկական տարածքներում արձանագրել է ադրբեջանական ուժերի առկայությունը։
«Ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների շարունակական բռնազավթմանը»,-գրել է Օլիվիե Դըկոտինյին։
Ֆրանսիայի դեսպանը Ջերմուկ է այցելել ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ։