Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները որակյալ կատարելու համար համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
ա) շնորհակալության հայտարարում.
բ) միանվագ դրամական պարգևատրում.
գ) հուշանվերով պարգևատրում.
դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.
զ) կարգապահական տույժի հանում:
Համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:
Համայնքային ծառայողի նկատմամբ վերոնշյալ «ա», «բ», «գ», «դ» և «զ» կետերով նախատեսված խրախուսանքները կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: