Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացում է հրապարակել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների համար՝ կոչ անելով անհապաղ լքել երկիրը ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով: Հայտարարությունը տարածել է Իսրայելի կառավարական մամուլի ծառայությունը։
«Արտերկրում իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքների շարունակական ուժեղացման ֆոնին Թուրքիա մեկնելու մասին նախազգուշացումը բարձրացվել է մինչև ամենաբարձր ՝ չորրորդ մակարդակ։ Թուրքիայում գտնվող բոլոր իսրայելցիները պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը»։