Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում իրեն պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը:
Կտակարարն իրավունք ունի ժառանգություն ստանալը պայմանավորել ժառանգի վարքագծի բնույթի վերաբերյալ որոշակի օրինաչափ պայմանով (օրինակ՝ որոշակի քանակությամբ դրամ նվիրաբերել մանկատանը):
Ժառանգ նշանակելու կամ ժառանգության իրավունքից զրկելու վերաբերյալ կարգադրությունում ներառված ապօրինի պայմաններն անվավեր են:
Կտակում ներառված պայմանը, որը ժառանգը չի կարող կատարել իր առողջական վիճակի կամ այլ օբյեկտիվ պատճառների ուժով, կարող է անվավեր ճանաչվել ժառանգի հայցով: