Երիտասարդին չի հաջողվել ավարտին հասցնել սկսած բռնությունը

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Անրի Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Անրի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հունվարի 12-ին, ժամը 01:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղակայված X ԱՁ սննդի օբյեկտում գտնվող հյուրանոցային համարի սենյակում, ալկոհոլ օգտագործած վիճակում, Էլինա Սուքիասյանի կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում:

Անրի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի`

Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել