Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վիլենա Իսահակյանը պաշտոնի է նշանակվել վարչապետի աշխատակազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Վիլենա Իսահակյանի դիմումը`

1. Վիլենա Հակոբի Իսահակյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.3-Ղ3-1)՝ 12 ամիս փորձաշրջանով։

2. Վիլենա Հակոբի Իսահակյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության պետի տեղակալ Լուսինե Կարենի Վահրամյանին։

3. Վիլենա Հակոբի Իսահակյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել