Երևան քաղաքում` հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7 մ/վրկ, հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 5-7, 13-15-ին աստիճանաբար կբաձրանա 2-4 աստիճանով։
