Արցախում տեղի ունեցած ադրբեջանական վերջին ագրեսիան, որը ողբերգությամբ ավարտվեց, ոչ միայն չի փակել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, այլ նոր հավակնություններ է ի հայտ բերել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Հայաստանյան իշխանության կեղծ քարոզչական ուղղություններից մեկն այն էր, թե Արցախն Ադրբեջանին հանձնելով իրենք ապահովում են հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:
Սակայն, ինչպես և սպասելի էր, իշխանության` Արցախի հանձնման պայմանները կատարելուց հետո, Թուրքիան և Ադրբեջանը նոր պահանջներ են առաջ քաշում, որը կրկին փաթեթավորված է շանտաժի էլեմենտներով»,-նշել է նա: