«Կարևոր է համարը պահել»․ Սամվել Մարտիրոսյանը՝ բջջային հեռախոսների քարտերի մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում գրանցված հեռախոսահամարներին ու դրանց սպասարկմանը՝ արդեն Team Telecom Armenia-ում։

«Քանի որ գիտեք, որ Արցախի 097 բջջային կոդը հիմա սպասարկում է Թիմ Տելեկոմը, ապա մի քանի բան կարևոր հավելեմ.

ա. Կարեւոր է համարը պահել, մի շտապեք փոխել։ Քանի որ ձեր սոցցանցային հաշիվները, էլեկտրոնային փոստը կցված է ձեր համարին։ Դրանք չկորցնելու համար։ (Նաև կսարքեմ մանրամասն ուղեցույց նրանց համար, ում համակարգիչները մնացել են Արցախում, և հաշիվներից պետք է դուրս գալ էդ սարքերից)։

բ. Կարող եք 6 ամիս օգտվել հատուկ առաջարկից։

գ. Իմ իմացածով, Արցախում հին տարբերակի սիմ-քարտեր էին կիրառվում։ Եթե փոխեք Թիմի նոր քարտերի վրա, կկարողանաք ավելի ժամանակակից ու արագ կապից օգտվել։ Զուտ պետք ա մտնել գրասենյակ անձնագրով ու փոխել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել