74-ամյա Սեդա Մարտիրոսյանն այժմ ապրում է Մասիս քաղաքում։ Պատմում է, թե ինչպես են սկսվել իրենց համար սեպտեմբերի 19-ի իրադարձությունները։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում կինը պատմում է, որ նկարահանման պահին անգամ տեղյակ չի եղել, թե որտեղ է իր որդու ընտանիքը։
Ադրբեջանի վերջին հարձակման արդյունքում վիրավորվել են նաև նրա 2 թոռները։
Տիկին Սեդան այժմ Մասիսի համայնքապետարանի դիմաց տեղադրված վրանում է ապրում, գիշերում է համայնքապետարանի սենյակներից մեկում տեղադրված բազմոցին։
«Ամաչում էլ եմ, մարդիկ էնտեղ նստած․․․։ Մի փոքր տուն եմ ուզում, որտեղ ուզում են, թող տան»,-նշում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter