Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի կենտրոնում գտնվող երկու բարձրահարկ շենքերին

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր օդուժը շաբաթ օրը հարվածներ է հասցրել Գազայի կենտրոնում գտնվող երկու բարձրահարկ շենքերի, որոնք շահագործվում էին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից: Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 17 ռազմական օբյեկտներին և 4 հրամանատարական կենտրոններին։

Նշվում է, որ հարձակումից առաջ Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է շենքի բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան տարհանվել։

——————

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հոկտեմբերի 7-ի առավոտից հրթիռային հարվածների մասին տեղեկություններ են հաղորդվել, ներառյալ Թել Ավիվի տարածքի և նրա շրջակայքի մասին: Տեղի ունեցածի համատեքստում իսրայելական բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստության վիճակ», իսկ պաշտպանության նախարար Գալանտը հավանություն տվել պահեստազորայինների զորակոչին և հրամայեց «հատուկ դրություն» մտցնել թիկունքում՝ Գազայի հատվածից 80 կմ հեռավորության վրա, որն ընդգրկում է Թել Ավիվի տարածքը և նրա արվարձանները։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել