Միացյալ Նահանգներն աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին․ Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ վարչակազմը միանշանակ դատապարտում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումները Իսրայելի վրա։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Ահաբեկչությունը երբեք չի կարող արդարացվել: Մենք համերաշխ ենք Իսրայելի կառավարության և ժողովրդի հետ և մեր ցավակցությունն ենք հայտնում այդ հարձակումների ժամանակ իսրայելցիների մահվան համար: Մենք կշարունակենք սերտ կապ պահպանել մեր իսրայելցի գործընկերների հետ: Միացյալ Նահանգներն աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»,- ասել է Բլինքենը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հոկտեմբերի 7-ի առավոտից հրթիռային հարվածների մասին տեղեկություններ են հաղորդվել, ներառյալ Թել Ավիվի տարածքի և նրա շրջակայքի մասին: Տեղի ունեցածի համատեքստում իսրայելական բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստության վիճակ», իսկ պաշտպանության նախարար Գալանտը հավանություն տվել պահեստազորայինների զորակոչին և հրամայեց «հատուկ դրություն» մտցնել թիկունքում՝ Գազայի հատվածից 80 կմ հեռավորության վրա, որն ընդգրկում է Թել Ավիվի տարածքը և նրա արվարձանները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել