Իրանական կողմն աջակցում է Իսրայելի վրա պաղեստինյան հրթիռային հարձակումներին և «կկանգնի» պաղեստինցի մարտիկների կողքին մինչև Պաղեստինի և նրա գլխավոր սրբավայրի՝ Երուսաղեմ քաղաքի վերջնական ազատագրումը, ասել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։ Նրա խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը. գրում է РИА Новости-ն։
«Մենք աջակցում ենք այս գործողությանը։
Մենք կմնանք պաղեստինցի մարտիկների հետ մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ամբողջական ազատագրումը»,- ասել է Սաֆավին։