«Դա ցեղասպանություն էր, 1915 թվական»․ արցախցի բռնի տեղահանված

Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից մազապուրծ փախել ենք, մեր հագի շորերով. Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց Իռա Սողոմոնյանը։

Սեպտեմբերի 19-ին թշնամու սանձազերծած ագրեսիան նկարագրելով՝ նա պատմում է, որ վազել են այս ու այն կողղմ և չեն իմացել, թե որտեղ պատսպարվեն։

«Մեր տան հետևում ենք պատսպարվել և վախեցել ենք դուրս գալ։ Հետո հավաքվել ենք, շուտ հասել Ստեփանակերտ և հետո ավտոբուսներով եկել։ Այնտեղ գտել եմ իմ աղջկան և իր երեխաներին»,-պատմեց նա։

Տիկին Իռան նշում է, որ իրենք շրջափակման շուրջ տասը ամիսները վախի մեջ են ապրել, բայց մտածել են, որ պետք է շարունակեն գոյատևել Արցախում. «Բայց, ցավոք սրտի, այնպես դասավորվեց, որ չկարողացանք ապրել մեր հայրենի օջախներում»։

Նրա խոսքով` Արցախում կատարվածը ոչ այլ ինչ էր` քան ցեղասպանություն.

«Դա ցեղասպանություն էր, 1915 թվական։ Ամբողջ գերտերությունները լռել են։ Պետք է բոլորը ոտքի կանգնեին մեկ մարդու պես, որպեսզի չթողնեին, որ թուրք ոճրագործները մեզ մեր տներից հանեին։ 100 տարի հետո էլի նույն պատմությունը, հայերն այսօր էլի գաղթի ճանապարհը բռնած գնում են»,-պատմում է Իռա Սողոմոնյանը։

Նա ասում է, որ այնքան խառն է եղել, որ չի էլ հիշում, թե որ օրն է փակել իր տան դուռը

«Աչքերս արցունքով փակել եմ ու հետ էլ չեմ նայել, միայն թե երեխաները մինչև երեկո ողջ ու առողջ լինեին։ Մազապուրծ փախել ենք, մեզ հետ կարողացել ենք վերցնել ընդամենը մի ձեռք շոր»,-ասա մեր զրուցակիցը։

Տիկին Իռան ասում է, որ իրատեական չէ Արցախ վերադառնալ և ոչ ոք չի ցանկանում մտնել Ադրբեջանի կազմի մեջ․ «Դա կդառնա նորից ցեղասպանություն, ոճրագործություն։ Իրենց նպատակն էր բնիկ հայերի զտում, ուրիշ ոչինչ»։

Նա ասում է, որ ցանկանում է մնալ Հայաստանում։

Մանրամասները` տեսանյութում


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել