Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, մեկնաբանելով Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը, այն անվանել է ոչ մտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ, որն առաջին հերթին խնդիրներ կստեղծի Հայաստանի և նրա քաղաքացիների համար։
«Սա չմտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ կստեղծի Հայաստանի և նրա քաղաքացիների համար»,- նշել է Վոլոդինը իր տելեգրամյան ալիքում։
Նրա խոսքով, ցանկացած որոշում և ամեն ինչ կարելի է բացատրել, բայց նրանք, որ կայացրել են այդ որոշումը, նախ պետք է պատասխանեն «ինչո՞ւ» հարցին։
«Մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումը մեր ժողովուրդների ընտրությունն է, ինչին հակասում է Հռոմի ստատուտի վավերացումը»,- ընդգծել է նա։