Տեսախցիկը բացահայտեց գողերին

Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Կենտրոնականի  բաժնում ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող հրատարակչական շենքի ընդունարանից փորձել են պայուսակ գողանալ, սակայն տեսախցիկի շնորհիվ բռնվել են:

Պարզվել է, որ նշված գողության փորձը կատարել են 1965 թ. ծնված  Արամ Ե.-ն և 1965 թ. ծնված Էդմոնդ Թ.-ն, որոնք նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, նշված հրատարակչությունից փորձել են գողանալ  աշխատակցուհիներից մեկի աշխատասեղանի տակ դրված պայուսակը, որի մեջ եղել է օծանելիք, բանկային 2 քարտ, անձնագիր և գումար:

Արամ Ե.-ն և Էդմոնդ Թ.-ն նույն օրը, ժամը 15.00-ին, նշված հասցեից բերման են ենթարկվել բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջիններս հաղորդումներ են տվել, որ հրատարակչության տնօրենը մի քանի աշխատակիցների հետ միասին  իրենց մեղադրելով գողության փորձի մեջ՝ բռնել և ծեծի են ենթարկել:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել