Արևմուտքը «ստի կայսրություն է»․ Լավրով

Ամերիկայի Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները հաճախ պարտավորություններ են ստանձնում և չեն կատարում դրանք, Արևմուտքը «ստի կայսրություն է»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկմանը, փոխանցում է ТАСС-ը։

«Մնացած աշխարհին վերևից նայելուն սովոր ամերիկացիներն ու եվրոպացիները հաճախ խոստումներ են տալիս, պարտավորություններ են ստանձնում, այդ թվում՝ գրավոր և իրավաբանորեն պարտավորեցնող, իսկ հետո պարզապես չեն կատարում դրանք: Ինչպես նշել է նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, Արևմուտքն իսկական «ստի կայսրություն է», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել